Handleiding
Je bekijkt pagina 71 van 80

ST: 16-ից 38°C; T: 16-ից 43°C
Այս սարքավորումը չի պարունակում ՔՖԱ-
ներ: Սառեցման նյութը պարունակում է R600a
(HC):
Մեթիլպրոպան պարունակող սարքեր (R600a).
Մեթիլպրոպանը բնական գազ է առանց շրջակա
միջավայրի ազդեցության, բայց դյուրավառ է:
Հետևաբար համոզվեք, որ սառեցնող նյութի
խողովակները վնասված չեն` հատկապես
սառեցնող նյութը դատարկելիս:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի վնասել սարքի
սառեցնող նյութի խողովակները:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Հովացման համար
նախատեսված սարքի բաց հատվածները զերծ պահել
խոչընդոտներից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
մեխանիկական, էլեկտրական կամ քիմիական միջոցներ
սառեցման գործընթացն արագացնելու համար,
բացառությամբ եթե դրանք նախատեսված չեն արտադրողի
կողմից:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Չի կարելի օգտագործել
կամ տեղադրել էլեկտրական սարքեր այս սարքավորման
խցիկում, եթե դրանք արտադրողի կողմից թույլատրված
տիպի սարքեր չեն:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Սառույց պատրաստիչները
կամ ջրի դիսպենսերները, եթե ուղիղ միացված չեն
ջրամատակարարմանը պետք է լցվեն միայն խմելու ջրով:
ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ավտոմատ սառույց
պատրաստող պարագաները և/կամ ջրի դիսպենսերները
պետք է միացնել ջրի մատակարարման աղբյուրին, որը
միայն խմելու ջուր է մատակարարում և ջրի ճնշումը
խողովակում 0,17 -ից 0,81 ՄՊա պետք է լինի: (1,7 և
8,1 բար):
Չի կարելի պահել պայթուցիկ նյութեր, ինչպիսիք
են աերոզոլների տարաները, ինչպես նաև դնել կամ
օգտագործել բենզին կամ այլ դյուրավառ նյութեր սարքի
մոտ:
Չի կարելի կուլ տալ սառցե (ոչ թունավոր)
բեկորները (որոշ մոդելներում): Չի կարելի ուտել սառցե
խորանարդիկներն անմիջապես սառցարանից հանելուց
հետո, քանի որ դրանք կարող են սառը այրվածքներ
առաջացնել:
Այն արտադրանքները, որոնք ունեն օդազտիչներ
օդափոխության համակարգում, զտիչները պետք է միշտ
իրենց դիրքում լինեն երբ սարքավորումն աշխատում է:
Չի կարելի հեղուկով լցված ապակե տարաներ պահել
սառցարանում քանի որ դրանք կարող են կոտրվել:
Չի կարելի խոչընդոտել հովացման համակարգին (եթե
առկա է) որևէ սնունդով:
Մթերքը դնելուց հետո ստուգեք, որպեսզի սառցարանի
դուռը պատշաճ կերպով փակվի:
Վնասված խցիկը պետք է հնարավորինս շուտ փոխել:
Սառցարանի խցիկն օգտագործեք միայն սառցակալած
և թարմ մթերք պահելու, ինչպես նաև սառցե
խորանարդիկներ պատրաստելու համար:
Խուսափեք պահել չփաթեթավորված սնունդ, որն ուղիղ
շփման մեջ կլինի սառցախցիկի ներքին մակերեսների
հետ:
C-Pentane (մեթիլբութանի և մեթիլպրոպանի
խառնուրդ) օգտագործվում է որպես ուռացնող նյութ`
մեկուսացման փրփուրի մեջ և այն դյուրավառ գազ է:
Սարքի ամենահարմար խցիկները, որտեղ հատուկ տեսակի
մթերքներ են պահպանվում՝ հաշվի առնելով սարքի
տարբեր խցիկների հետևյալ տարբեր ջերմաստիճանային
բաշխվածությունները:
4 աստղային գոտի (****) խցիկը հարմար է շրջակա
ջերմաստիճանի մթերքներ սառեցնելու և սառեցրած
մթերքներ պահպանելու համար, քանի որ ջերմաստիճանը
հավասարապես բաշխվում է ամբողջ խցիկում: Գնված
սառեցրած մթերքները փաթեթավորման վրա պահպանման
վերջնաժամկետ ունեն նշված: Այս ժամկետը հաշվի
է առնում պահպանվող մթերքի տեսակը և այդ
իսկ պատճառով այս ամսաթվին պետք է հետևել:
Թարմ մթերքները պետք է պահպանվեն հետևյալ
ժամանակահատվածներով: 1-3 ամիս պանրի, խեցգետնի,
պաղպաղակի, խոզապուխտի/երշիկի, կաթի, թարմ
հեղուկների համար՝ 4 ամիս սթեյքի կամ կտորների համար
(տավար, գառ, խոզ), 6 ամիս կարագի և մարգարինի,
թռչնամսի (հավ, հնդկահավ) համար, 8-12 ամիս մրգերի
(բացի ցիտրուսից), տապակած մսի (տավար, խոզ,գառ),
բանջարեղենի համար: Մթերքների փաթեթավորման վրայի
ժամկետը 2-աստղանի գոտում պետք է հաշվի առնել:
Մթերքի փչանալուց խուսափելու համար հաշվի առնել
հետևյալը՝
– Երկար ժամանակով դուռը բացելը կարող է էապես
բարձրացնել սարքի խցիկներում ջերմաստիճանը:
– Կանոնավոր կերպով մաքրել մթերքի հետ շփվող
մակերեսները և հասանելի ջրահեռացման համակարգերը:
– Մաքրել ջրի բաքերը, եթե 48 ժ. չեն օգտագործվել,
լվանալ ջրամատակարարմանը միացված ջրի համակարգը,
եթե 5 օր ջուր չի հոսել:
– Հում միսը և ձուկը պահել սառնարա նի հարմար
տարաներում, որպեսզի այն չշփվի և չկաթի այլ մթերքների
վրա:
– Երկաստղանի սառեցրած մթերքների խցիկները հարմար
են նախապես սառեցրած մթերքների պահպանման համար,
պաղպաղակի և սառցե խորանարդիկների պահպանման և
պատրաստման համար:
– Թարմ մթերքը մի սառեցրեք մեկ, երկու և երեք աստղանի
խցիկներում:
– Եթե սառեցնող սարքը երկար ժամանակ դատարկ է
եղել, անջատել, հալեցնել, մաքրել, չորացնել և դուռը
բաց թողել կանխելու համար սարքի ներսում բորբոսի
առաջացումը:
ՏԵՂԱԴՐՈՒՄ
Սարքավորումը պետք է տեղադրեն երկու կամ ավելի
անձիք. կա վնասվածք ստանալու հավանականություն.
Փաթեթավորումից հանելու և տեղադրելու համար
օգտագործեք պաշտպանիչ ձեռնոցներ. կա կտրվածք
ստանալու հավանականություն:
Տեղադրումը` ներառյալ ջրամատակարարումը
(առկայության դեպքում), էլեկտրամիացումները և
վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեն
որակավորված տեխնիկի կողմից: Չի կարելի վերանորոգել
կամ փոխել սարքի որևէ մաս, եթե տվյալ արտադրանքի
ձեռնարկում նշված չէ: Երեխաներին պետք է հեռու պահել
տեղադրման վայրից: Սարքավորումը փաթեթավորումից
Bekijk gratis de handleiding van Whirlpool WHSD18F013D1, stel vragen en lees de antwoorden op veelvoorkomende problemen, of gebruik onze assistent om sneller informatie in de handleiding te vinden of uitleg te krijgen over specifieke functies.
Productinformatie
| Merk | Whirlpool |
| Model | WHSD18F013D1 |
| Categorie | Vriezer |
| Taal | Nederlands |
| Grootte | 11278 MB |





