AENO GS4 handleiding

132 pagina's
PDF beschikbaar

Handleiding

Je bekijkt pagina 55 van 132
aeno.com/documents 55
7. Հոսանքի լարի խրոցը միացրեք վարդակից: Ցուցիչը կվառվի սպիտակ գույնով:
8. Սպասեք մոտ 35 վրկ, մինչև ջուրը տաքանա:
9. Կատարեք սարքի փորձնական գործարկում (տես «Փորձնական գործարկում»):
Փորձնական գործարկում
Առաջին անգամ միացնելիս, ինչպես նաև երկարատև պահեստավորումից հետո, խորհուրդ
է տրվում կատարել սարքի փորձնական գործարկում՝ շոգեարդուկող գլխիկը փոշուց և
հնարավոր աղտոտվածությունից մաքրելու համար: Փորձնական գործարկումը դա
գոլորշու առաջին շիթն օդ թողնելն է: Փորձնական գործարկումը կատարվում է հետևյալ
կերպ.
1. Սարքը աշխատանքի պատրաստելուց հետո սեղմեք և պահեք գոլորշու կոճակը՝ մոտ
5 վրկ:
Նշում: Գոլորշու առաջին շիթը բաց թողնելիս թույլատրվում է, որ մի քանի կաթիլ ջուր դուրս
գա շոգեարդուկող գլխիկից:
2. Բաց թողեք գոլորշու մատակարարման կոճակը:
Սարքի շահագործումը
Սարքը աշխատանքի պատրաստելուց հետո շոգեարդուկող գլխիկը ուղղեք արտադրանքի
վրա: Որպեսզի սարքն անընդհատ գոլորշի արտադրի, սեղմեք և պահեք գոլորշու
մատակարարման կոճակը: Արդուկումն ավարտելուց հետո բաց թողեք կոճակը և սարքը
էլեկտրոցանցից անջատեք: Սպասեք, մինչև սարքի ամբողջովին սառչելը: Հանեք բաքը (տես
նկ. D) և թափեք մնացած ջուրը: Թողեք, որ բաքը ամբողջությամբ չորանա՝ որի համար դրա
կափարիչը պետք է բաց լինի: Սարքը պահեստավորելուց առաջ նրբորեն պտտեք բռնակը,
ինչպես ցույց է տրված նկ. C-ում:
Մաքրում և խնամք
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ'Ն Սարքը մաքրեք միայն էլեկտրոցանցից անջատելուց և ամբողջովին
սառչելուց հետո:
Առաջին օգտագործումից առաջ և հետագայում, եթե սարքը կեղտոտվել է, սրբեք այն օճառի
թույլ լուծույթի մեջ թրջած փափուկ շորով: Այնուհետև սրբեք մաքուր ջրով թրջված շորով և
մանրակրկիտ չորացրեք:

Bekijk gratis de handleiding van AENO GS4, stel vragen en lees de antwoorden op veelvoorkomende problemen, of gebruik onze assistent om sneller informatie in de handleiding te vinden of uitleg te krijgen over specifieke functies.

Productinformatie

MerkAENO
ModelGS4
CategorieStoomreiniger
TaalNederlands
Grootte10485 MB